Ռազմարդյունաբերության ոլորտին անցյալ տարի լրացուցիչ մեկ միլիարդ դրամ է հատկացվել: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը, մանրամասնելով ռազմարդյունաբերության ոլորտում տարվող աշխատանքները, նշեց. «Պաշտպանական գերատեսչությունների հետ հստակեցվում է խնդիրների լուծման կարիքը: Արտադրվելու է զինամթերք, տարբեր տեսակի զինատեսակներ, համակարգային լուծումներ: Խոսքը հետախուզական անօդաչու թռչող սարքերի մասին է, հարվածային թռչող …

