Կարեն Կարապետյանը ՀՀ-ում է, եկել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն ներկայացնելու

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է:

Դատարանն այսօր քննարկման առարկա պիտի դարձներ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Factor.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց՝ անկախ նրանից, որ իրենց հեռախոսով զգուշացրել են, որ դատական նիստը հետաձգվելու է, դա հիմք չէ և իրենք գնալու են դատարան, տեղում հասկանալու համար, թե ինչու է և մինչև երբ է դատական նիստը հետաձգվել:

Մեր հարցին, թե ստացվում է, որ հաջորդ դատական նիստին պետք է ներկայացնեն միջնորդությունը, Ալումյանն ասաց. «Մենք դեռևս երեկ էինք միջնորդությունը ներկայացրել և հնարավոր է, որ հենց դա է դարձել նիստը հետաձգելու պատճառ»:

Մեր մյուս հարցին, թե արդյոք նախկին վարչապետները պատրաստ էին դատարան ներկայանալ և արդյոք Կարեն Կարապետյանը ՀՀ-ում է, պաշտպանը նշեց. «Այո՛, պարոն Կարապետյանը Հայաստանում է, մենք վարչապետների հետ կապի մեջ ենք և ասել էինք, որ հնարավոր է նիստը հետաձգվի, լրացուցիչ էլ խոստացել էինք տեղեկացնել»:

Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջում Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։ Պաշտպանական թիմի պնդմամբ, եթե բժշկական հստակ հակացուցում չլիներ, հավանական էր, որ Ռ․ Քոչարյանը կարճ ժամանակով կարողանար ներկա գտնվել այսօրվա դատական նիստին։ Նա այս պահին դեռ ԲԿ-ում է:

Լիլիթ Շաբոյան