Կորոնավիրուսով վարակվելու ամենախոցելի խումբը տարեցներն են, և Հայաստանում նրանց վարակից պաշտպանելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկվում: Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում նույնպես կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո տուն-ինտերնատում խստացվել է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը, կատարվում են ախտահանիչ գործողությունններ, ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ նյութերը։ «Ամեն առավոտ պարտադիր ստուգում են աշխատակիցների ջերմությունը, ախտահանվում են ձեռքերը, այնուհետ …

