Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում խիստ սահմանափակվել է ելումուտը. կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Կորոնավիրուսով վարակվելու ամենախոցելի խումբը տարեցներն են, և Հայաստանում նրանց վարակից պաշտպանելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկվում:

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում նույնպես կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո տուն-ինտերնատում խստացվել է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը, կատարվում են ախտահանիչ գործողությունններ, ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ նյութերը։

«Ամեն առավոտ պարտադիր ստուգում են աշխատակիցների ջերմությունը, ախտահանվում են ձեռքերը, այնուհետ անցնում են աշխատանքի։ Օրվա ընթացքում էլ, բնական է, դիմակ, ձեռնոց են կրում, անընդհատ ալկոգելերի ու ալկոսփրեյների միջոցով ախտահանման աշխատանքներ են իրականացվում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։

Բացի այդ, նրա խոսքով, խիստ սահմափակումներ կան այցերի հետ կապված, ելումուտը նվազագույնի է հասցված:

«Պարզապես շփումը դրսի հետ, այսինքն՝ հարազատների, այլ քաղաքացիների այցերը, հնարավոր նվազագույնի է հասցվել, եթե ոչ ամբողջությամբ արգելվել: Եվ իրենց դուրս գալը, շփումն արգելված է՝ հնարավոր մինիմումի սահմաններում»,- ասաց Արմեն Սարուխանյանը։

Տնօրենը ուրախությամբ ընդգծեց, որ տուն-ինտերնատի աշխատակիցների ու 156 շահառուների շրջանում հիվանդացության դեպքեր չկան, անհրաժեշտ կանխարգելիչ նյութերն էլ ձեռք են բերվել ոչ թե պետական միջոցներով, այլ բարերարի աջակցությամբ։

«Անհայտ բարեգործը, բացարձակապես անսպասելի, մեր հաշվեհամարին գումար էր փոխանցել, խնդրեցինք նախարարությանը, թույլատրվեց այդ գումարի շրջանակում ձեռք բերել բոլոր անհրաժեշտ  նյութերը»,- ասաց Սարուխանյանը։

Կառույցում, կանխարգելիչ խիստ միջոցառումներից զատ, աշխատում են նորմալ գրաֆիկով։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Կառավարությունը  2019թ-ի դեկտեմբերի 12-ին որոշում կայացրեց լուծարել Գյումրիի տուն-ինտերնատը։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն այժմ պայմանագիր է կնքել Հայկական կարմիր խաչի հետ՝ նրան պատվիրակելով տուն-ինտերնատի սպասարկումն ու աշխատանքների կազմակերպումը։ Լուծարման գործընթացն այս պահին շարունակվում է, Կարմիր խաչը պաշտոնապես չի ստանձնել իր գործառույթները:

Էմմա Չոբանյան