ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի …

