23 Դեկտեմբեր 2019 | 13:56
Թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, սպանության սպառնալիքի 8 դեպք է բացահայտվել․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 148 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, սպանության սպառնալիքի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման …