«Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները», «Դա դեմագոգիա է». Սեդա Սաֆարյանի պատասխանը՝ Հայկ Ալումյանի փաստարկներին

Լուրեր

13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Բոլորը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, քանի որ կարծում են՝ խախտվում են երկրորդ նախագահի իրավունքները:

«Օր առաջ դատարանը պարոն Քոչարյանին պետք է ազատ արձակի։ Ակնհայտ է՝ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա այս պահին, հայտնի մարդու ցանկություններից ելնելով են կալանավորել»,- ասում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտնվել է անորոշության մեջ։ Դատարան ներկայացնելու հերթական միջնորդությունն են պատրաստել՝ պահանջով՝ փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։ Որպես հիմք բերում են Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի  անձնական երաշխավորությունը։ Սակայն նիստ տեղի չի ունեցել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատության է ենթարկվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն իր հերթին մերժել է Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը՝ կալանքից ազատման միջնորդության քննությունը Դանիբեկյանի վարույթից այլ դատավորի փոխանցելու հարցով:

«Եթե անձը գտնվում է կալանքի տակ, խափանման միջոցի հարցն անհապաղ լուծում է պահանջում։ Անորոշ վիճակում ենք հայտնվել. ունենք խափանման միջոցի վերաբերյալ դիմում, սակայն չգիտենք՝ երբ կարող է քննվել միջնորդությունը»,- նշում է Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե որևէ անձի իրավունք է խախտվել կամ անձն այդպես պնդում է, ուրեմն՝ պետությունը պետք է նրան տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց. «Հետևաբար, եթե մենք պնդում ենք, որ առաջին ատյանի դատարանը, չքննելով մեր դիմումը, խախտում է պարոն Քոչարյանի իրավունքը, ապա պետք է լինի մի ատյան, որը կքննարկի իրավունքի խախտման հարցը։ Այսօր դրսևորվում է անգործություն, ինչը բերել է իրավունքի խախտման»։

Ալումյանը վստահ է նաև՝ եթե Քոչարյանին կրկին կալանավորելու խնդիր դրված լիներ, կգտնվեր մի դատավոր, որը կքններ ազատազրկման միջնորդությունը. «Մեզ մոտ, ցավոք, ավելի անհապաղ է համարվում ոչ թե անձին ազատ արձակելու, այլ կալանավորելու խնդիրը»։

Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի փաստարկներին՝ Մարտի 1-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից ոչ մեկը Քոչարյանի պարագայում չի խախտվում։ Խափանման միջոցի քննարկումներ տասնյակ անգամներ տեղի են ունեցել, դատարանը դատական ակտով դիրքորոշում է հայտնել, ինչը փոփոխման ենթակա չէ:

«Եթե սա իրավունքի խախտում է, ապա միայն տուժողների իրավունքների խախտում, որովհետև անվերջ ձգձգումներով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, ինչն ավելի հիմնարար սկզբունք է, քան մեկ անձի իրավունքների պաշտպանությունը, ինչը տասնյակ անգամ նրանք շահարկել են։ Եթե անգամ Աննա Դանիբեկյանը հիվանդ չլիներ, իրենք մշտապես դատական նիստերը ձգձգելու են, և անելու են այնպես, որ դատաքննություն չլինի, ապացույցներ չհրապարակվեն»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ շահարկում որակելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածը մեջբերելը։

Քոչարյանի պաշտպանների՝ դիմումի քննությունն այլ դատավորի մակագրելու պահանջից խոսելով՝ Սեդա Սաֆարյանը նկատում է, որ մինչ այս բավարար չափով քննարկվել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը. Քոչարյանի իրավունքները երբևէ չեն խախտվել, ոչ էլ հիմա են խախտվում։ Իսկ վերադարձից հետո, փաստաբանի կարծիքով, դատավոր Դանիբեկյանը պետք է առանց քննության թողնի նախկին նախագահի պաշտպանների միջնորդությունը։

Այսօր հրավիրված ասուլիսում Հայկ Ալումյանը հերթական անգամ պնդեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և բերեց մի քանի փաստարկ։ Առաջինը, ըստ փաստաբանի, Սահմանադրությամբ նախագահին տրված գործառութային անձեռնմխելիության հոդվածն է, որը, նրա կարծիքով, կիրառելի է Քոչարյանի դեպքում։ Եվ հետո, Հայկ Ալումյանի խոսքով, 2008 թվականին գոյություն չի ունեցել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգի տապալում՝ ներկայում նկարագրված հատկանիշներով։

Ըստ Ալումյանի՝ հենց այդ հիմքով են ազատ արձակվել «Յոթի գործով» մեղադրյալները, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը. «Նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ հիմքով է դադարեցվել քրեական հետապնդումը։ Այժմ պարոն Քոչարյանի նկատմամբ կիրառվող չափանիշը, եթե այն ժամանակ կիրառեին պարոն Փաշինյանի նկատմամբ, ինքը մինչև հիմա պատիժ էր կրելու»։

Բացի այդ, ըստ Ալումյանի, իրավական անհեթեթություն է խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ նրա պաշտպանական խմբի անդամի փաստարկներին ի պատասխան՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը տեսակետ հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու, խափանման միջոցը փոփոխելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները Քոչարյանի կողմից չեն դադարելու. «Դեմագոգիկ ձևով բազմիցս նման հայտարարություններ անելու են, թե խախտվում է Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն իրավունքը։ Իսկ չե՞ն խախտվում մյուսների իրավունքները, երբ եռակողմ այս միջնորդություններն անընդմեջ կրկնվում են»։

Անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման պահանջի մասին Սեդա Սաֆարյանն ասաց՝ չկա բացարձակ անձեռնմխելիություն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է իր գործառույթներից չբխող գործողությունների համար. «Այն, ինչ կատարվել է Մարտի 1-ի օրերին, բացարձակապես Ռոբերտ Քոչարյանի գործառույթը չի եղել և չէր կարող օրինական գործընթացն առաջացնել ծանր հետևանք»։

Սեդա Սաֆարյանը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին այսօր մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման արարքը եղել է քրեորեն հետապնդելի արարք, իսկ օրենսգրքում հետագայում կատարված փոփոխությունները չեն կարող անդրադարձ ունենալ և Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը 12-րդ հոդվածի մասով դիտել մեղմացում ու կիրառել հետադարձ ուժ. «Այդպիսի մոտեցում նրանք մշտապես դրսևորել են, մենք էլ արդեն հոգնել ենք նույնը կրնկելուց՝ չկան արարքը ապաքրեականացնելու հիմքեր»։

Իսկ «Յոթի» գործով Հայկ Ալումյանի մեկնաբանություններին ի պատասխան՝ Սեդա Սաֆարյանը նկատեց, որ այդ գործով որևէ մեկը չի տապալել սահմանադրական կարգ, որևէ հետևանք չի առաջացրել և չեն խախտվել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածները. ««Յոթի գործով» մարդիկ մեղադրվել են՝ բացարձակ ոչինչ արած չլինելով, անմեղ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է դրված եղել։ Ժողովուրդը չի կարող ժողովրդավարական ինստիտուտի դեմ ոտնձգություն կատարել։ 2008-ին իշխանությունն է կատարել այդ ոտնձգությունը»։

Հիշեցնենք, 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների արդյունքում Երևանի կենտրոնում սպանվեցին 10 քաղաքացիներ։ Դեռ 2018 թվականի հուլիսից սահմանադրական կարգի, ապա նաև՝ խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա գտնվում է անազատության մեջ։ Քոչարյանի ու մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ներգրավմամբ դատական նիստերը պարբերաբար ձգձգվում են։

Ռոբերտ Անանյան