Ղազախստանի հարավում կենցաղային վեճը զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևը: «Եղել է ողբերգություն, մարդիկ են զոհվել: Ցավոք, դա տեղի է ունեցել այդ թվում նաև սադրիչների շնորհիվ, ովքեր կենցաղային վեճը տեղափոխել …

