Արցախում կորոնավիրուսի հետագա բռնկման պատասխանատուն ընտրություններ չհետաձգողներն են․ Դանիել Իոաննիսյան

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Արցախում լռության օր է՝ նախագահի թեկնածուներին ու Ազգային ժողով մտնել հավակնող քաղաքական ուժերին արգելված է քարոզչություն իրականացնել։ Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսով վարակվելու դեպք չի արձանագրվել, այդուհանդերձ, վաղվա ընտրություններն արդեն իսկ տուժել են վերահսկողության առումով։

Հայտնի է, որ միջազգային դիտորդներ ներկա չեն լինի։ Իսկ երեկ էլ պարզ դարձավ, որ հարցականի տակ է դրված հայաստանյան դիտորդների աշխատանքը Արցախում։ ՀՀ կառավարության առաջարկով ընտրությունների ընթացքը դիտարկել պատրաստվող «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Հայաստանից դիտորդներ չեն ուղարկվի Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու համար ընտրական գործընթացներում մարդկային շփումներն ու ինտենսիվ հոսքերից առաջ եկող ռիսկերը։ Այսպիսի որոշման դիտորդներին բերել է Հայաստանում կորոնավիրուսի տեմպերի աճը, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, ու նաև այն, որ նախնական ախտորոշում է եղել մի խումբ դիտորդների շրջանում, որոշները մեկուսացվել են, այլոք՝ հրաժարվել։

ՀՀ կառավարության առաջարկով Արցախի ընտրությունները վերահսկող երկրորդ դիտորդական կազմակերպությունը «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակն է։ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դիտորդների նախատեսված քանակի 80%-ի չափով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ ժամանած այս կազմակերպության դիտորդները կորոնավիրուսի թեստեր են հանձել՝ բացասական ելքով, ունեն նաև դա հավաստող փաստաթուղթ;

«Մեր դիտորդների մեջ չկար մարդ, ում մոտ կորոնավիրուս հաստատվի, բոլորի մասով ունենք տեղեկանք, որ առողջ են։ Սա շատ կարևոր է։ Մենք համարում ենք, որ այս ընտրությունների իրականացումը սխալ է, պետք է  հետաձգել, բայց մեզ համար կարևոր է ընդգծել, որ կորոնավիրուսից զերծ են մեր առաքելության անդամները։ Դա ընդգծում ենք, որ արցախցի ընտրողները չխորշեն մեզանից և մեր վրա չբարդվի ընտրությունների պասիվ մակարդակը։ Արցախում կորոնավիրուսի հետագա բռնկման պատասխանատուն այս ընտրությունները չհետաձգած մարդիկ են»,- ասաց Իոաննիսյանը։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրոսի տարածման դեմ տեղամասերում աշխատանք տարվում է, որպեսզի ավելի անվտանգ դառնան դրանք՝ տեղամասերը մի քանի անգամ կախտահանվեն, ընտրողներին կտրվեն մեկանգամյա օգտագործման գրիչ, ձեռնոցներ, դիմակներ։ Մի քանի տասնյակ տեղամասերում տեսախցիկներ են տեղադրվում, որոնք կհեռարձակեն պատկերն ու ձայնը, և դրանց հնարավոր կլինի հետևել յութուբում։ Առաքելության դիտորդները ընտրատեղամասերում կշրջեն հակակորոնավիրուսային հանդերձանքով։

Իոաննիսյանը Արցախի նախագահի ու խորհրդարանի ընտրությունը ամենադժվարն է գնահատում 2007-ից ի վեր․ «Շատ դիտորդներ հրաժարվել են, շատերը ուղղակի վախեցել են գալ, ասելով, որ զերծ կմնան տնից դուրս գալուց։ 80% -ով կծածկենք այն տեղամասերը, որոնք նախատեսում էինք, 60 տեղամասերում շրջիկ խմբեր կլինեն՝ 10 կազմով»։

Նախընտրական փուլում մեծ ու փոքր խախտումներ են արձանագրվել, ասաց Իոաննիսանը՝ ձեռնպահ մնալով այսօր քաղաքական ուժերի թվարկել։ Ըստ նրա՝ պետական մարմիններից Արցախի ոստիկանությունն է մեծապես թերացել պարտականությունները կատարելիս, իսկ դատախազությունը ավելի պատրաստակամ է եղել լավ աշխատելու։ Ամենից աղմկոտ միջադեպը համարում է Մարտունիի քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը դեպի քաղաք փակելն ու քարոզչությանը խոչընդոտելը։ Նշենք, որ այս միջադեպով միայն 10 օր հետո է  քրեական գործ հարուցվել։

Հետաքրրքվեցինք դիտորդական կազմակերպության ղեկավարից՝ արդյոք այնպիսին է դրությունն այսօր Արցախում, որ վստահաբար կարող ենք ասել՝ վաղը կբացառվեն ընտրակեղծիքները, ճնշումներ չեն լինի ընտրողների վրա․ «Վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն ընտրություններից հետո։ Այստեղ դասական առումով ընտրակաշառք չկա, բայց բարեգործություն կա, որը շատ ավելի բարձր թվեր է ենթադրում, քան Հայաստանում ընտրակաշառքը։ Այսինքն՝ ընտրակաշառքը ֆորմատով երբեմն տարբերվում է։ Օրինակ, պետական ծրագրով շինանյութ են  տրամադրում, բայց ներկայացվում է թեկնածուներից մեկի կողմից  բարեգործություն, թեև հարկատուների հաշվին է»։

Իր հերթին «Ականատես» դիտորդական առաքելությունը Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Սա, ըստ երևույթին, նշանակում է, որ  այս կազմակերպությունը դիտորդական առաքելություն չի իրականացնի նախապես ծրագրված ծավալով, ինչը չի կարող վերահսկման իմաստով բացասականորեն չազդել։ Կազմակերպությունը նշել է, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ՝ մի քանի պատճառով։ Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավն ավարտելը կարող է փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, նախ, որովհետև ընտրողների մի ստվար զանգված չի կարողանալու ազատորեն մասնակցել քվեարկությանը՝ կաշկանդված լինելով մարդաշատ վայրերում գտնվելուց, և հետո՝ հեռավորություն պահպանելու արդյունքում դիտորդներն ու ԶԼՄ-ները չեն կարողանա ազատ տեղաշարժվել, նկատել ընտրախախտումներ։

«Նախընտրական քարոզչության դիտարկմամբ արդեն իսկ բացահայտել էինք քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները։ Ցանկացած ժողովրդավար իշխանություն պետք է շահագրգիռ լինի իր քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես նաև ձևավորվող օրենսդիր ու գործադիր մարմինների լեգիտիմությամբ։ Ծայրահեղ ռիսկային իրավիճակում ամեն գնով ընտրություններ կազմակերպելու մղումը հարցականի տակ է դնում դրա իրական նպատակը և գործընթացների օրինավորությունը»,- նշել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

 

Ռոբերտ Անանյան