Սլովենիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար …

