ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 նյութ: «Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 360 քրեական գործ, որից 10-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, Կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 360 քրեական …

