Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ: ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին: …

