Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ.,  ճանապարհին մահացել են:

Տեղեկացրել էինք նաև, 2020թ. մարտի 7-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով  վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն: Այնուհետև՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործով կատարված խուզարկության արդյունքում  նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ ա­պօ­րի­նի պահ­վող խո­շոր չա­փե­րով՝ 60,74 գրամ մա­րի­խո­ւա­նա տե­սա­կի թմրա­մի­ջոց:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 2 բնակիչների սպանությունը նույնպես կատարվել է վերը նշված 40-ամյա տղամարդու կողմից:

Նկատի ունենալով, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նուն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակիչը նույն քաղաքի 30-ամյա բնակչին և նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2019թ. նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, 28-ամյա երիտասարդին տրամադրելով ապօրինի կերպով ձեռք բերված և պահած «ԱԿ-74» ինքնաձիգ և փամփուշտներ, հանձնարարել է փնտրել նրանց: Իսկ նրա 40-ամյա որդին, Վանաձորի 30-ամյա բնակչի և նրա ընկերների հետ նախկինում  տեղի ունեցած վիճաբանության պատճառով վերջինիս հետ գտնվելով լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, օժանդակել է հորը և 2019թ. դեկտեմբերին 28-ամյա երիտասարդին և Վանաձորի 19-ամյա բնակչին իր «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Վանաձոր քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որպեսզի վերջինիս օժանդակությամբ 28-ամյա երիտասարդն իրականացնի նշված անձանց սպանությունը: Սակայն հոր և որդու կամքից անկախ հանգամանքներով նշված անձանց սպանությանն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել, քանի որ 28-ամյա երիտասարդը, չկատարելով հիշյալ հանցագործությունը, ինքնաձիգն ու փամփուշտները վերադարձրել է 40-ամյա տղամարդու հորը:

Այնուհետև 40-ամյա տղամարդը նույն շարժառիթով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, կրելով իր ու հոր տիրապետության տակ գտնվող «ԱԿ-74» նույն ինքնաձիգը՝ փամփուշտներով, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչներ՝ 56-ամյա տղամարդու և 19-ամյա երիտասարդի հետ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց, որտեղ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ,  նշված ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա տղամարդու և նրա երեք ընկերների ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչները՝ ծնված 1990թ., հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 35-38-104-րդ հոդ­վա­ծի(սպանության օժանդակելը, նախապատրաստելը)  2-րդ մա­սի 1-ին, 8-րդ կե­տե­րով, 104-րդ հոդ­վա­ծի (սպանություն) 2-րդ մա­սի 1-ին, 6-րդ կե­տե­րով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը )1-ին մասով, 112-րդ հոդ­վա­ծի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մա­սի 6-րդ և 9-րդ կե­տե­րով: Նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ 19-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և  268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: