Բնականաբար, հետևում ենք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքին, բնականոն գործընթաց է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Կարծում եմ՝ մինչ հանրաքվեի օրն իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը և նպատակահարմարությունը՝ կենտրոնանալով հենց բովանդակային մասի վրա։ Այլապես առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային առումով …

