Շաբաթն ուրբաթից շուտ եկավ.  հայ կինոարտադրողի հաջորդ «դուբլն» անորոշ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
Բոլորը

Մի շարք կինոարտադրողներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո կանգնել են փաստի առաջ. նրանց մի մասը համավարակից առաջ սկսել էր նկարահանել ֆիլմեր, որոնք հիմա արդեն շարունակել չի կարող, մյուս մասն էլ ունի պատրաստի ֆիլմեր, որոնք ճգնաժամային այս իրավիճակում ոչ մի մասշտաբային նախագծի ներկայացնել հնարավոր չէ:

Կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական-խաղարկային ֆիլմի երկրորդ մասը պետք է նկարահանվեր այս գարնանը: Ապրիլի սկզբին ներդրողի հետ պետք է պայմանագիր կնքվեր,  գումարը փոխանցվեր, ապա մեկնարկեին նկարահանումները: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ է եկել. կորոնավիրուսի պատճառով ներդրողը հրաժարվել է ֆինանսավորել ֆիլմը: Եվ հիմա, եթե նույնիսկ նկարահանումները թույլատրված են, ռեժիսորը լուրջ խնդրի առաջ է կանգնել: Փաստորեն, ֆիլմի համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի տրամադրած 40 միլիոն դրամը ևս կարող է ջուրն ընկնել: Այս պարագայում կառույցն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի ֆիլմը հասցվի իր ավարտին: Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ ռեժիսորի հետ փորձում են տարբերակ գտնել՝ նախագիծն ավարտին հասցնելու համար: Հայկ Օրդյանը նկատում է՝ կառավարությունը փորձեց օգնել մանր և միջին ձեռնարկություններին, սակայն կինոարտադրողներին հերթը չհասավ, ուստի ռեժիսորը հանդես է գալիս առաջարկով՝ կինոգործիչներին տրամադրել անտոկոս վարկեր:

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ևս միանում է առաջարկին: Նրա համոզմամբ՝ անտոկոս վարկերը գոնե կմեղմեն իրավիճակը, կինոգործչին կընձեռեն նոր հնարավորություն: Էդգար Բաղդասարյանը հիմա աշխատում է խաղարկային մի նախագծի վրա: Կորոնավիրուսի պատճառով նա լավ չի պատկերացնում իր հետագա անելիքները, սակայն պնդում է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է նկարել կինո:

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը պատրաստ է, սակայն ռեժիսորը չգիտի՝ ուր ներկայացնի  փառատոնային ցուցադրության համար նախատեսված պրոեկտը: Փառատոներն ամենուր փակ են, իսկ առցանց ցուցադրությունը կնշանակի ջուրը գցել ամբողջ աշխատանքը:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջազգային   բաժնի պետ Նաիրա Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ նման դեպքերում ինչով է կինոկենտրոնն օգնում կինոարտադրողին: Նրա խոսքով՝ իրենց կանոնակարգի սահմաններում աջակցում, խորհրդատվություն են մատուցում ցանկացած ռեժիսորի և պրոդյուսերի:

Հրանտ Վարդանյանի համոզմամբ՝ պետությունն այս օրերին կինոարտադրողներին աջակցելու ամենատարբեր ուղիներ կարող է գտնել:

Հասկանալի է, որ մեզ նման փոքր բյուջեով պետությունը չի կարող կինոգործիչների ֆիլմերի հովանավորը լինել, փոխարենը կարող է դառնալ պատվիրատու՝ ներքին շուկայի համար ստեղծվող ֆիլմերի համար:

Համավարակի պատճառով ստեղծված այս իրավիճակում ամենածանրը, թերևս, ստեղծագործ մարդու բեռն է, որի ձեռքերը տվյալ դեպքում կապված են: Պետության հետ համագործակցության շնորհիվ, սակայն, կարելի է գտնել արդյունավետ ուղիներ՝ ֆինանսական, մարդկային և ստեղծագործական ռեսուրսները չկորցնելու համար:

 

Աննա Բաբաջանյան