Աջակցեք մեզ
Լուրեր
«Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։ Առողջություն բոլորին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։ ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեդիալաբը» անդրադառնալով կորոնավիրուսի տարածման և սահմանադրական հանրաքվեի թեմային՝ հանդես է եկել նոր ծաղրանկարով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ դադարեցվում է մշակութային հաստատությունների աշխատանքը։ Նախարարի գրառումը ստորև. «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։
Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի ջահի հունական հատվածի փոխանցումավազքը չեղարկվել է. այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը: Փոխանցումավազքի չի լինի, սակայն մարտի 19-ին կկայանա կրակի պաշտոնական փոխանցումը ճապոնական կողմին:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե …
Միացյալ Նահանգներում աճում է անհանգստությունը կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խափանումների շուրջ. գրում է VOA-ն: «Մենք չենք տեսնի այն աճը, որը կանխատեսել էինք»,- ասում է տնտեսագետ, վերլուծաբան Ուիլյան Հոգլանդը: Զբոսաշրջային արդյունաբերությունն արդեն մեծ վնասներ է կրել կորոնավիրուսի պատճառով՝ ծովային և օդային ճամփորդությունների չեղարկումից հետո: Մանրամասները՝ տեսանյութում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 5.34%-ով և կազմել 32.93 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.83%-ով և կազմել 33.85 դոլար:
Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- գրել է նախարարը:
Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով. այս մասին հայտնում է մրցավազքի մամուլի ծառայությունը: Մարաթոնը, որը նախատեսված էր ապրիլի 26-ին, տեղափոխվել է հոկտեմբերի 4-ին: Այս տարի Լոնդոնի մարաթոնը հոբելյանական է` 40-րդը: Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն …