Նավթի գներն աճել են
Տնտեսություն
29.05.2020 | 12:02Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 5.77%-ով և կազմել 33.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.95%-ով և կազմել 35.00 դոլար: