Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին: …

