Տեղեկություններ են ստացվում, որ դպրոցներում կուտակումներ կան․ բոլոր հետքերով գնալու ենք․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Այս օրերին մենք դպրոցներում, համապատասխան ցուցումները պահպանելով, պետք է իրականացնենք դասագրքերի և ատեստատների հանձնում, որի համար որևէ դպրոցի պարագայում ժամկետ չի սահմանվել։ Բայց տեղեկություններ են ստացվում փոքրաթիվ դպրոցների վերաբերյալ, որ կուտակումներ կան։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ուզում եմ ասել, որ դա ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Եթե նման բաներ կան ձեր բակերում և դպրոցներում, ես հենց հիմա հրահանգում եմ, որպեսզի այդ կուտակումներին վերջ տրվի, թեպետ մեկ-երկու տեղից ենք նման ահազանգ ստացել, բայց հենց հիմա պետք է բոլոր տնօրեններն այդ ամեն ինչին վերջ տան»,- ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանն ասաց՝ բոլոր ահազանգերի հետքերով գնալու են։

«Ես հիմա անձամբ գնալու եմ որոշ դպրոցներ և հասկանալու եմ՝ արդյո՞ք նման երևույթներ կան։ Անցած Կառավարության նիստին շատ խիստ ասվել է, որ նման հավաքների, հավաքույթների համար պատասխանատվություն են կրելու ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Եվ եթե խախտումներ լինեն, այո՛, ամենախիստ ձևով պատժվելու են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։