15 Ապրիլ 2020 | 17:39
Եթե ռիսկային վարկեր տանք, կոմպրոմիսի գնանք, հետագայում խնդիրներ կառաջացնի․ Մհեր Գրիգորյան
Կառավարության հակաճգնաժամային աջակցության 3-րդ ծրագրից դուրս են մնացել նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկությունները, ինչպես նաև որոշակի կարգապահություն չպահած ընկերություններ։ Արդյո՞ք այս ընկերությունները ևս ունեն լեգիտիմ իրավունք՝ օգտվելու Կառավարության աջակցությունից: Այս հարցն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ մենք գործ …