Ատելության խոսքը, թրոլինգը չպետք է խառնենք խոսքի ազատության հետ. Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները քննարկումներ են ունենում, միջազգային փորձն է ուսումնասիրվում։ Այս մասին այսօր «Առցանց ատելություն․ հնարավո՞ր է օրենքով պայքարել դրա դեմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով մտահոգություններին, որ ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակում, հնարավոր է, խոսքի ազատությունը ոտնահարվի, պատգամավորը նշեց, որ աշխատանքային խումբը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աշխատանքների ընթացքում թրոլինգը, մանիպուլյացիոն արտահայտությունները չխառնեն ատելության խոսքի հետ, ինչպես նաև չխառնեն մարդկանց ազատ խոսքի իրավունքի հետ։

«Մեր գլխավոր նպատակը հենց ազատությունների ապահովումն է, և շատ կարևոր առաքելություն կա այսօր․ դա մարդկանց ընկալումն է ազատությունների մասին և, առհասարակ, մարդկանց ընկալումը օրենքների հետ կապված։ Երբ մենք անընդհատ խոսում ենք օրենքներից՝ պատժիչ լինելու տեսանկյունից, նույն, օրինակ, բռնության կոչերի դեմ ուղղված օրենքը ինձ համար առաջին հերթին կանխարգելող օրենք է»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ օրենքները պատժիչ դեր պետք է ունենան, սակայն ավելի արդյունավետ է կանխարգելումը։

Մանրամասները՝ տեսանյութում։