1․097 կանչ՝ մեկ օրում․ ինչպե՞ս է շտապօգնությունն աշխատում կորոնավիրուսի ռեկորդային աճի պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
Բոլորը

Հայաստանում հունիսի 1-4-ը գրանցվել է կորոնավիրուսի 2․325 դեպք։ Հաստատված դեպքերի օրական ցուցանիշն ամսվա սկզբից 500-ից պակաս չի լինում։ Այս օրերին կորոնավիրուսի ռեկորդային շատ թվերին զուգահեռ՝ աճում է նաև շտապօգնությունում ստացվող կանչերի թիվը։

Միայն վերջին 1 օրում շտապօգնությունում գրանցվել է 1․097 կանչ։ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է․ նման թիվ վերջին տարիներին չեն ունեցել․ «Հունիսի 1-ից կանչերի թիվը բարձրացել է։ Օրինակ՝ ամսի 2-ին ունեցել ենք 967 կանչ։ Այսօրվա դրությամբ արդեն կանչերի թիվն իսկապես անհանգստացնող է քանակով»։

Այժմ, երբ Հայաստանում COVID-19-ի 11 հազարից ավելի վարակման դեպք է գրանցվել, շտապօգնությունում շատ են զանգերը հատկապես կորոնավիրուսի կասկածով կամ արդեն հաստատված դեպքերով։

«Եթե պետք է գնանք և տեսնենք, որ հիվանդի մոտ ախտորոշված է կորոնավիրուս, և նա թեստավորվել է, այդ ժամանակ կապվում ենք տրիաժ կենտրոնի հետ և համապատասխան կենտրոնն ասում է, թե որ հիվանդանոցում տեղ կա և այդ հիվանդին տեղափոխում ենք այդ հիվանդանոց»,- ասում է Թագուհի Ստեփանյանը։

Տրիաժ կենտրոնն այն հաստատությունն է, որտեղ գրանցվում են կորոնավիրուսի դրական թեստ ունեցող հիվանդները․ մեզ հետ զրույցում պարզաբանեց Թագուհի Ստեփանյանը։

«Եթե հիվանդի մոտ ախտորոշված չի կորոնավիրուս հիվանդությունը, այդ ժամանակ հիվանդը գնում է բազմապրոֆիլ հիվանդանոց։ Իսկ եթե հիվանդը մնում է տանը, այդ հսկողությունն իրականացնում է իր պոլիկլինիկայի բժիշկը»,- ասաց նա։

Արձագանքելով վերջին շրջանում հնչող քննադատություններին, թե շտապօգնությունը այցելում է ծանր հիվանդներին, բայց արդյունքում, վերջիններն այդպես էլ բուժհաստատություն չեն հասնում, Թագուհի Ստեփանյանն ասաց․ «Չի եղել նման բան։ Նման հիվանդն անպայման տեղափոխվում է հիվանդանոց։ Ամեն ինչ անում են, որ ապաքինվածները կամ թեթև դեպքերը արդեն ուղարկվեն տուն, իսկ այնուհետև հիվանդանոցում օգնություն ցուցաբերեն արդեն ծանր դեպքերին»։

Թագուհի Ստեփանյանն ասում է․ շտապօգնությունը տնային պայմաններում կորոնավիրուսի ռապիդ՝ 15 րոպե տևողությամբ թեստավորում չի կատարում։ Քաղաքացուն թեստավորելու անհրաժեշտության դեպքում դիմում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն։

Առողջապահության նախարարությունից Factor tv-ին փոխանցած տվյալներով՝ թեստավորում կատարվում է միայն այն դեպքում, երբ քաղաքացին ակտիվ ախտանշաններ ունի։ Հակառակ դեպքում՝ նրան հորդորում են ինքնամեկուսանալ։ Տանն են մնում նաև այն քաղաքացիները, որոնք, թեպետ կորոնավիրուսով են վարակված, բայց հիվանդությունը թեթև են տանում։

Շտապօգնությունում, սակայն, նման դեպքերին հերթ չի հասնում։

«Մենք պրոֆիլակտիկ բուժում չենք իրականացնում և դրա ժամանակը չունենք։ Բրիգադը բուժական պրոցես տանը չի իրականացնում»,- ընդգծում է Ստեփանյանը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք լինում են դեպքեր, երբ շտապօգնությունը, գերբեռնվածության պատճառով կանչ մերժի, Թագուհի Ստեփանյանը նշում է․ «Շտապօգնությունը չի մերժում կանչը։ Ուղղակի եթե լինում են այնպիսի դեպքեր, որ պետք է հիվանդին սպասարկի իր ընտանեկան բժիկը, կարող է այդ ժամանակ շտապօգնության կարգավարը, երբ զանգ է ստանում, բացատրի, որ առաջահերթն իրենց տեղամասային բժշկին դիմելն է։ Թեթև դեպքերի մասին է խոսքը։ Իսկ ծանր դեպքերով, երբ առկա է թոքաբորբ, այդ ժամանակ, բնականաբար, շտաօգնությունը և՛ մեկնում է, և՛ ախտորոշում է, և՛ հիվանդին տեղափոխում է հիվանդանոց»։

Արձագանքելով շտապօգնության ուշացումների մասին քաղաքացիների դժգգոհություններին՝ ծառայության ղեկավարն ասում է․ մարդիկ պետք է հասկանան, որ մի քիչ պետք է սպասեն․ «Մի փոքր երկարում է սպասարկման ժամը, որովհետև մեքենաները յուրաքանչյուր կանչից հետո պետք է ախտահանվեն»։ Ախտահանման յուրաքանչյուր գործընթաց 15-20 րոպե է տևում։ Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ՝ այժմ «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 50 բրիգադ ունի։ Ստացվում է՝ 1 օրում գրանցվող 1000 կանչի պարագայում յուրաքանչյուր բրիգադ 20 կանչ է սպասարկում։ Յուրաքանչյուր կանչից հետո առնվազն 15 րոպե մեքենայի ախտահանում է տեղի ունենում, ինչն ընդհանուր առմամբ, 300 րոպե է։ Այսինքն՝ 24-ժամյա աշխատանքի դեպքում միայն 5 ժամ մեքենաների ախտահանմանն է տրամադրվում։ Մնացած 19 ժամում շտապօգնության 1 բրիգադը 20 կանչ պետք է հասցնի սպասարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան