Ո՞ւմ համար կթանկանա գազը և որքանո՞վ։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Ղուկասյանն ուղղեց թեկնածու Կամո Սարգսյանին։ Նա նշեց, որ սակագները կփոխվեն միայն բնական վառելանյութի խոշոր սպառողների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման օբյեկտների համար: Մանրամասները՝ տեսանյութում։

