Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 3 նոր դեպք է գրանցվել․ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է 63 հիվանդ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 14 դեպք։ Երկու օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է 3-ով. երկուսը տղամարդ են, մեկը՝ կին։  Հիվանդներից մեկը մահացել է Գյումրիում, մյուս երկուսը՝ Երևանում։ Նրանցից մեկը միանգամից դիմել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, մյուս հիվանդը Գյումրիից է Երևան տեղափոխվել։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ մահվան նախորդ դեպքը ևս գրանցվել էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 17-ի ժամը 11։30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 224 բնակիչ։ 32 հիվանդ տեղափոխվել և բուժում է ստանում մայրաքաղաքում։

Շիրակում վերջին շրջանում շարունակում է աճել կորոնավիրուսի հիվանդների թիվը։ Վարակման դեպքեր են գրանցվել ոստիկանների ու բուժաշխատողների շրջանում։ Գյումրիում գործող «Լենտեքս» ու «Սվետտեքս» կարի արտադրամասերի աշխատակիցների շրջանում ևս ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին հաստատվել․ յուրաքանչյուր ընկերությունում 20-ից ավելի վարակակիր էր հայտնաբերվել, որոնց թիվն ավելանում  է։

Ավելացել է նաև տնային ինքնամեկուսացում ունեցող ու անախտանիշ հիվանդների թիվը։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3.229 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1.875 նմուշառման հետազոտություն։

Էմմա Չոբանյան