Ուղիղ 2 ամիս առաջ այս օրը Հայաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այսօր արդեն՝ 2148 վարակակիր ու 33 մահ ունեցող Հայաստանում մտադիր են թուլացնել կարանտինային ռեժիմը։ Սա նշանակում է, որ մի քանի օրից կվերաբացվեն մշակող արդյունաբերության բոլոր տեսակներով զբաղվող արտադրամասերը, գեղեցկության սրահները, լվացման և մաքրման աշխատանք իրականացնող ընկերությունները։ Մոլերն ու հանրախանութներն առայժմ փակ կմնան։ Հանրային սննդի …

