Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Գազպրոմ Արմենիայի» հայտի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց Հայաստանում գազի գնի վերաբերյալ։ Նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից։

Այսպես, ռուսական ընկերությունն այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը 11-ից 12%-ով բարձրացնելու հայտով։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը նիստում ներկայացրեց հանձնաժողովի հաշվարկները, համաձայն որոնց՝ թանկացում միայն ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերք մշակողների համար է նախատեսվում՝ 12 դոլարով։

Հանձնաժողովն առաջարկեց բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։

ՀԾԿՀ-ն գտել է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսել, այդուհանդերձ, որոշակի բարձրացում կլինի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը բարձրացավ 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։

Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս մնաց նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։

Այսպիսով, ՀԾԿՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից կարող է հասցվել 266 դոլար՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը, և 12 դոլարով բարձրացնելով գյուղոլորտի ընկերություններին մատակարարվող գազի գինը։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար, թանկացման հայտը, սակայն հանձնաժողովը մերժեց։ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանն անհամաձայնություն հայտնեց հանձնաժողովի որոշման կապակցությամբ, նշելով, որ առնվազն 275 դոլար պետք է սահմանվեր սակագինը։

«Գազպրոմ Արմենիան» ստիպված կլինի նաև իջեցնել աշխատակիցների աշխատավարձերը և կրճատել 1000 աշխատողի։