Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատավորը հայտարարեց՝ դատաքննությունն ավարտված է, անցնում են դատական վիճաբանությունների փուլ։ Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը։ Նա պահանջեց Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի …

