Ո՞րն է երկրի այն տեսլականը, որ մենք ուզում ենք ունենալ, ո՞րն է ախտորոշումը։ Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Վերջինս ընդգծեց որ սահմանադրական փոփոխությունների հարցում կարևոր է ախտորոշել անցած 30 տարիների խնդիրները, հասկանալ՝ ինչ է եղել …

