2019-2020թթ․ հունվար-մայիսին լոլիկի արտահանումն աճել է, վարունգինը՝ նվազել. ուսումնասիրություն

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է գյուղատնտեսությունը (բուսաբուծություն և անասնաբուծություն) և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի դինամիկային 2019-2020թթ.-ի հունվար-մայիս ամիսներին:

ՏԶՆԿ ուսումնասիրության համաձայն՝ 2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալը արձանագրել է 2.5% աճ՝ կազմելով 51.2 մլն դոլար:

«Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ» խմբի արտահանման ծավալներն արձանագրել են 14.5% աճ՝ կազմելով 26.14 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական արտահամնան ուղղությունը ՌԴ-ն է եղել, իսկ աճը պայմանավորված է հիմնականում լոլիկի արտահանման 34.2% աճով՝ կազմելով 18.66 մլն ԱՄՆ դոլար, որը գերազանցապես իրացվել է ՌԴ-ում, ինչպես նաև «սունկ, գետնասունկ, դդմիկ, սմբուկ, սպանախ, ձիթապտուղ, պղպեղ» ենթախմբի ծավալների 32.3% աճով: Սա էլ հնարավորություն է տվել մեղմել մյուս ապրանքատեսակների գծով արձանագրած անկումը՝ մասնավորապես վարունգի արտահանման ծավալների 32.6% անկումը:

Դիտարկվող ժամանակահատվածում ձկան (թարմ, կենդանի և այլն) արտահանման ծավալները կրճատվել են 13%-ով՝ կազմելով 10.85 մլն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված թարմ ձկի արտահանման ծավալների 13.7%-ի կրճատմամբ` կազմելով 10.35 մլն ԱՄՆ դոլար, որը այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 95% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:

«Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է 16.3% անկում՝ կազմելով 7.19 մլն ԱՄՆ դոլար: Անկումը հիմնականում պայմանավորված է խնձորի, տանձի, սերկևիլի արտահանման ծավալների 71.3%-ի կրճատումով: Ապրանքների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ: Այս կրճատումը մեղմվել է «ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ» ապրանքային ենթախմբի արտահանման ծավալների 88.4% աճով՝ կազմելով 3.54 մլն ԱՄՆ դոլար, և այլն:

Կենդանի կենդանիների արտահանման ծավալների 88% աճ է արձանագրվել՝ կազմելով 2.84 մլն ԱՄՆ դոլար: Այս աճը պայմանավորված է հիմնականում դեպի Իրաք կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմամբ (աճը կազմել է 215.3%), Արտահանման ծավալների 64.5%-ը բաժին է ընկել  կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմանը, իսկ 35.6%-ը՝ կենդանի ոչխարների և այծերի արտահանմանը:

«Կենդանի ծառեր և այլ բույսեր, կոճղեզներ և բույսերի այլ նույնանման մասեր. հատած ծաղիկներ և զարդաբույսեր» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է արտահանման ծավալների 20.7% անկում՝ կազմելով 2.28 մլն ԱՄՆ դոլար: Այս անկումը հիմնականում պայմանավորված է «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ենթախմբի արտահանման ծավալների 27.1% անկմամբ (արտահանման ծավալների գերակշիռ մասը բաժին է ընկել դեպի ՌԴ արտահանման ծավալներին):

Դիտարկվող ժամանակահատվածում «սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ» ապրանքային խմբի արտահանման ծավալներն աճել են 13.2%-ով՝ կազմելով 1.90 մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցապես պայմանավորված սուրճի արտահանման ծավալների 13.5% աճով, որն այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 97.8% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:

Այսպիսով՝ 2020թ.-ի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ: