Հաշվի առնելով ստեղծված պայմանները, մայիսի 9-ին փակ են լինելու Եռաբլուրը և «Հաղթանակ» զբոսայգին։ Լինելու են բացառապես արարողակարգային միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ «Մայիսի 9-ի տոնակատարությունները՝ արտակարգ դրության պայմաններում» թեմայով ասուլիսին նշեց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Առավոտյան 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը «Հաղթանակ» զբոսայգի, որից հետո կազմակերպել ենք վետերանների այց՝ Մայր Հայաստան հուշակոթողի մոտ։ …

