Ջեքի Սփիերը կարևորել է Արցախում ականազերծման ծրագրի իրականացումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Սփիերի, Քոքսի ու Քրիշնամուրթի՝ հատկացումների մասին օրենքում առաջ քաշած փոփոխության նախագիծը: Այն նախատեսում է մինչև 1․4 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նախագծի համահեղինակ, հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորությունը:

«Մեզ հաջողվել է ականազերծել ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածք Արցախում, դուրս բերել 61 հազար ական, սակայն այստեղ դեռևս առկա է ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր տարածք, որը անհրաժեշտ է մաքրել ականներից»,- տեղեկացրել է կոնգրեսական Սփիեռը:

Նախքան ընդունումը օրինագծին աջակցություն էին հայտնել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանության արժանացրեց փոփոխության օրինագծի ներառումը Հատկացումների մասին օրենքում: Մի շարք այլ օրինագծերի հետ մեկտեղ այն ընդգրկվեց օրենսդրական փաթեթում, որի օգտին քվեարկեց Ներկայացուցիչների պալատը:

Այժմ օրենսդրական փոփոխություններն ու Հատկացումների մասին օրենքը կքննարկվեն ԱՄՆ Սենատում: Կոնգրեսական Սփիեռը հույս է հայտնում, որ օրինագիծը վերջնականապես կդառանա օրենք: Նա վստահեցնում է, որ հետևողական աշխատանք է տարվելու այս ուղղությամբ:

«Մենք շարունակելու ենք աշխատել՝ վստահ լինելու համար, որ փոփոխության այս օրինագիծը կպահպանվի վերջնական օրենքի նախագծում: Կոչ ենք անում մարդկանց զանգահարել իրենց սենատորներին և ընդգծել այս հարցի կարևորությունը»,- նշել է կոնգրեսական Սփիերը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ ականազերծման ծրագիրը մեկնարկել էր դեռևևս 1990-ականների վերջում: 2019 թվականին ԱՄՆ վարչակազմը ազդարարեց ծրագրի ավարտի մասին, որն իրականացնում էր HALO Trust բրիտանական կազմակերպությունը: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ի պատասխան հայկական հանձնախմբի կոնգրեսականնների հարցման ընդգծվել էր, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Կոնգրեսական Սփիերի կարծիքով, սակայն, դա սխալ տեղեկատվության փոխանակման արդյունք է: Ականազերծումն իրականացնող HALO Trust բրիտանական կազմակերպությունը սկզբում տեղեկացրել էր, որ ԼՂ ականազերծման ծրագիրը կատարված է 99 տոկոսով, սակայն հետագա ուսումնասիրությունները բացահայտել են, որ դեռևս առկա է ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր ականապատված տարածք:

«Եթե կան ականներ, ուրեմն դրանք պետք է դուրս բերվեն: Մենք հանձն ենք առել ավարտելու այս ծրագիրը և պետք է պահենք մեր խոստումը»,- ասում է կոնգրեսականը:

Ամերիկահայ կառույցները ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունման փաստը՝ երախտագիտություն հայտնելով համահեղինակ Ջեքի Սփիերին և այլ կոնգրեսականների, ովքեր աջակցել են նախագիծը ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցություններից:

Հիշեցնենք նաև, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի Հատկացումների մասին օրենքում փոփոխության նախագիծը, որը ձգտում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվել Հատկացումների մասին օրենքի քննարկման ու քվեարկության ընթացքում: