Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների 30 մասնակիցներ են ձերբակալվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու օրվա ընթացքում Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 մարդու ՝ ազգամիջյան հողի վրա կռիվների համար, ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ՆԳՆ-ից։

«Հուլիսի 23-ից 24-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայում գրանցվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից հասարակական կարգի խախտումների, գույքային վնասների և մարմնական վնաս պատճառելու դեպքեր: Ընդհանուր առմամբ, ավելի քան 30 մարդ բերվել  է ոստիկանության տարածքային բաժիններ», – նշել են նախարարությունից:

Քրեական գործերը հարուցվել են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հիմքով («Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից»): Նրանց կարող են 5 տարով արտաքսել Ռուաստանի դաշնությունից, հայտնում է Մոսկվայի ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մերիինոյի շրջանում տեղի են ունեցել մի շարք բախումներ հայերի և ադրբեջանցիների  միջև, որոնցից մեկը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Ձերբակալվել է 25 մարդ: Նույն օրվա ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել մի շարք նոր բախումներ:

Նոր Մոսկվայի Սալարիևո քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ փայտե և մետաղական ձողերով ավերել են հայերին պատկանող շինանյութերի խանութը, ինչի ժամանակ մեկ մարդ վնասվածքներ է ստացել։  Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են Մոսկվայի արևմտյան մասում գտնվող սրճարաններից մեկի և  ավտոլվացման կետի ապակիները , ինչի հետևանքով այցելուներից մեկը վիրավորվել է: Բացի այդ, 7 հայեր փայտե մահակներով ներխուժել են Բրատիսլավսկայա փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան ու ջարդուխուրդ արել այն: Քաղաքի այլ հատվածնեերում ևս մի քանի բախումներ են տեղի ունեցել: