«Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի»․ Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարություն են տարածել

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայի սեփականատերերը հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական լարվածությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։

«Կիևյան հրապարակ» («Киевская площадь») ընկերությունների խմբի բաժնետերերը, որոնց պատկանում է Մոսկվայի «Ֆուդ Սիթի» առևտրի շուկան, հայտարարության մեջ նշել են, որ իրենց շուկաներում այլևս խտրականություն չի լինի։

««Կիևյան հրապարակ»-ի բաժնետերերը և ղեկավարները մտադիր են շարունակել հավատարիմ մնալ հավասարության սկզբունքներին խմբի բոլոր օբյեկտներում՝ անկախ ազգությունից, հատուկ ուշադրություն դարձնելով հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը բոլոր նրանց համար, ովքեր մեր հաստատություններում են աշխատում»,- ասվում է հայտարարությունում։

Դրանում ներկայացված են կետեր, որոնց հատուկ ուշադրություն է դարձվելու․ «Ռուսաստանի օրենսդրությանը հետևելը բացարձակ առաջնահերթություն է։ Ընկերությունը հոգ է տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ կրոնից»։

Հիշեցնենք՝ Մոսկվայում, հայ-ադրբեջանական բախումներից առաջ, «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայի՝ ազգությամբ ադրբեջանցի սեփականատերերն արգելել էին տարածքում հայկական ծիրանի վաճառքը, ինչից հետո տեղի հայ համայնքը գնել էր ծիրանի ողջ խմբաքանակը։

Նելլի Մելքոնյան