Արդեն երրորդ օրն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել և իր կես միլիոնից ավելի հետևորդ ունեցող էջում հրապարակում է անհատ քաղաքացիների և հասարակական օբյեկտների լուսանկարները, որոնք խախտում են արտակարգ դրության պարետատան կողմից սահմանված կանոնները: Նիկոլ Փաշինյանի էջում րոպեների տարբերությամբ հրապարակվում են լուսանկարներ, որտեղ քաղաքացիներն առանց դիմակների են, երբեմն՝ գրկախառնված կամ մասնակցում են բազմամարդ խնջույքների, …

