Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում, և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսավարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, …

