Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղոլորտում ավելի քան 30% շահութաբերության բարձրացում կարելի է ապահովել. փոխնախարար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, որըհամայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ:

Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն:

Ֆերմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։

Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30%-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը», – նշել է նա:

Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները: