ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը հաստատվել է․ Էդուարդ Աղաջանյան
Այսօր կայացավ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը: Ֆեյսբուքում այս մասին գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը՝ առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»,- գրել է Աղաջանյանը: