COVID Talks – Դիմակների մասին տարածված միֆերն ու իրականությունը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Բոլորը

Աշխարհում արդեն 16․7 միլիոնից ավելի մարդու վարակած COVID-19-ի տարածմանը զուգահեռ՝ ակտիվ շարունակվում են տարածվել կարծիքներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուս մասը՝ սխալ։

Այսպես, կարծիք կա, թե երկար ժամանակ դիմակ կրելիս, մարդը շնչառական խնդիրներ կունենա, վնաս կհասցնի թոքերին։ Նշվում է, թե դիմակները մինչև 60%-ով նվազեցնում են դեպի օրգանիզմ հասնող թթվածինը, բարձրացնում արյան մեջ ածխաթթու գազի (CO2) մակարդակը և մեծացնում դրանով թունավորման ռիսկը։ Վարկածը հատկապես շրջանառվում է այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է, իսկ սաստիկ շոգի պայմաններում դիմակ կրելը՝ բավականին դժվար։ Դրա տարածմանը նպաստել է նաև Պարետի նոր որոշումը, ըստ որի՝ այսուհետ հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել այն քաղաքացիները, որոնք շնչառական հիվանդություններ ունեն։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ թեպետ ժամանակի ընթացքում ածխաթթու գազի որոշակի քանակ դիմակի ներսում կուտակվում է, այն հիմնականում «հանդուրժելի» քանակությամբ է, այնպես որ՝ դիմակը երկարատև կրելն արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը չի ավելացնի։ ԱՀԿ-ի պնդամբ էլ՝ բժշկական դիմակների երկարատև օգտագործումը չի առաջացնում ածխաթթու գազով թունավորում և թթվածնային անբավարարության։

Կտորե, թե բժշկական դիմակներ։ Այս հարցը ևս տարածված է։ Շատերը նշում են, որ կարևոր չէ, թե դիմակն ինչից է պատրաստված ու ինչ տեսակի է, կարևոր է միայն, որ այն փակում է քիթն ու բերանը։ Հայաստանում այս վարկածը տարածվեց հատկապես այն բանից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, թե կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարելի է անգամ շարֆ ու բանդանա կրել։ Համաձայն ԱՀԿ-ի ցուցումների՝ բժշկական վիրահատական կամ ռեսպիրատոր դիմակ պարտավոր են կրել բուժաշխատողները, COVID-19-ի ախտանիշներ ունեցողները և վարակակիրներին խնամողները։ Մյուս դեպքերում կարելի է նաև կտորե դիմակ կրել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ COVID-19-ի դեպքում կտորե դիմակների արդյունավետությունն ավելի ցածր է, քան վիրահատական և ռեսպիրատոր դիմակներինը: Այնուամենայնիվ, կտորե դիմակները կարող են որոշակի պաշտպանություն ապահովել, եթե ճիշտ են պատրաստված և եթե դրանք ճիշտ են կրում:

Եթե դիմակ ես կրում, ապա սոցիալական հեռավորություն պահելու կարիք չկա։ Այսպես մտածող քաղաքացիների հաճախ կարելի է տեսնել, օրինակ, քաղաքային տրանսպորտում։ Արդյո՞ք միայն դիմակ կրելը բավարար պաշտպանություն է ապահովում վարակի դեմ պայքարում։ Պատասխանն է՝ ոչ։ ԱՀԿ-ն հորդորում է կորոնավիրուսի դեմ պայքարում միայն դիմակ կրելով չսահմանափակվել, քանի որ այն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե համադրվի ձեռքերը հաճախ ախտահանելու և առնվազն 1․5 մետր սոցիալական հեռավորություն պահելու հետ։

Տարածված մեկ այլ սխալ կարծիք է, թե բոլոր տեսակի տեսակի դիմակները կարելի է մի քանի անգամ օգտագործել՝ լվանալով կամ սպիրտային հիմքով լուծույթով ախտահանելով, քանի որ այդպես վարակի հնարավոր հարուցիչները դիմակի մակերեսից վերանում են, և այն կրկին արդյունավետ է դառնում։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխերգելման կենտրոնից հորդորում են կտորե դիմակներ օգտագործելիս դրանք ամեն օր օճառով ու տաք ջրով լվանալ, ցանկալի է՝ լվացքի մեքենայով։ Մինչդեռ բժշկական դիմակները լվանալը հակացուցված է, քանի որ դրանից հետո դիմակներն այլևս պաշտպանական գործառույթ չեն իրականացնի։ Ընդ որում՝ բժշկական դիմակները, որոնք վարակից ավելի արդյունավետ են պաշտպանում, անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ կամ խոնավանալուց անմիջապես հետո։

«Covid Talks» քննարկումների շրջանակում՝ դիմակների վերաբերյալ տարածված վիճահարույց պնդումների շուրջ Factor TV-ն զրուցել է բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի, թոքաբան, Եվրոպայի ռեսպիրատոր ասոցիացիայի հայաստանյան պատվիրակ Իրինա Խաչատրյանի և բժիշկ-համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Նելլի Մելքոնյան