ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված իր 80-ամյա հոբելյանին: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորի խոսքով՝ ինքն Արցախում բացահայտել է շնորհաշատ մի շարք մեներգիչների, ովքեր …