Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ դիմակ կրելու անհրաժեշտության հարցին։ Նա նշեց, որ համավարակով պայմանավորված՝ ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացում է հայտարարվելու, ապա, եթե անհրաժեշտ լինի, դահլիճից դուրս են հրավիրվելու դիմակ չկրող պատգամավորները։ Մանրամասները՝ տեսանյութում։

