Խոսքն այն մասին էր, որ այնքան լավ երկիր դառնանք՝ կարողանանք կլանել այլ ազգերի․ Սինանյանը պարզաբանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
Բոլորը

Այսօր ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հարցերին ի պատասխան պարզաբանեց նախորդ ասուլիսներից մեկում հնչեցրած միտքը, որում մասնավորապես ասվել էր․ «Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը պետք է դառնա։ Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում»։

Լրագրողներից մեկը հարց ուղղեց․ «Սա Ձե՞ր դիրքորոշումն է, թե՞ ՀՀ կառավարությանն ու վարչապետինը ևս, և արդյոք այս ճանապարհո՞վ ՀՀ բնակչությունը պետք է դառնա 4 միլիոն և ավելի։ Խնդրում եմ նաև բացատրեք, թե ինչ է նշանակում «մեզ նման ազգերի» ձևակերպումը։ Ինչո՞վ են ասորիները կամ արաբները նման հայերին»։

Սինանյանն ի պատասխան նշեց, որ տեսանյութը խմբագրված է ներկայացրել և բարձրացած աղմուկը քաղաքական ենթատեքստ ունի։ «Տեսաժապավենից հանվել է միտքը հայտնող լիբանանահայ, ամբողջ կյանքը արաբների մեջ ապրած Շահան Գանտահարյանի խոսքը, որի հետ ես համաձայնել եմ։ Դա այդպես է արվում միտումնավոր ձևով, որովհետև պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է։ Խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ նայել տեսանյութը։ Նախ ոչ ոք չի ասել, որ պետք է մտածել, խոսքը եղել է այն մասին, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև հայերի նման ազգեր։ Իսկ թե ինչով են նրանք նման հայերին։ Ես հիմա իրենց չեմ ուզում պատմության, աշխարհագրության, մշակույթի դասեր տալ, խորհուրդ կտամ 1-2 գիրք կարդան, այնտեղ կհասկանան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային, որ հայ ժողովրդի համար նոր բան չէ նրանց հետ ապրելը և այլն։ Խոսքը գնում էր երկու մարդկանց միջև, որոնք փիսիլսոփայորեն քննարկում էին հարցեր, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը և ինչ կետի կուզեինք մենք հասնել և այնքան լավ երկիր լիներ, որ մենք կարողանայինք կլանել նաև այլ ազգերի»,- նշեց Սինանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։