Էլմար Մամեդյարովին, քրեական գործերի հետ կապված, արգելվել է լքել Ադրբեջանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը։  Նախկին նախարարի երկրից հեռանալու սահմանափակումը  կապված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության արդյունքում հարուցված քրեական գործի հետ։  Հաղորդում է  Gununsesi.info լրատվական կայքը։

«Էլմար Մամեդյարովը  պիտի պատասխանի հետաքննության բազմաթիվ հարցերի»,- ասել է կայքի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը, որը 16 տարի զբաղեցնում էր Ադրբեջանի արտգործնախարարն էր,  պաշտոնից  հեռացվեց նախագահ Ալիևի կողմից։ Ադրբեջանի նախագահը հրապարակային կոշտ քննադատել էր նրան  ու նշել, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ Մամեդյարովի։

Բացի այդ, հուլիսին  Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու ու այլ անօրինական գործողություններ կատարելու համար։ Նախօրեին էլ, մասնավորապես, ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։

Ըստ տարածվող տեղեկությունների՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալություններ են սպասվում։ Բացառված չէ, որ քրեական գործ հարուցվի նաև Էլմար Մամեդյարովի դեմ։

 

Էմմա Չոբանյան

Կարդացեք նաև՝

Նոր ձերբակալություններ Ադրբեջանի ԱԳՆ-ում․ Էլմար Մամեդյարովը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին լուրերը

Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում

Բաքվում ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Հաջորդը Զաքիր Հասանո՞վն է․ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մնաց իր պաշտոնում․ Զաքիր Հասանովը պաշտոնանկ կարվի՞