Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ում պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հակակոռուպցիոն ձերբակալությունների մասշտաբներն աճում են։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը։

ԱԳՆ վարչության պետ Ֆարհադ Մոլազադեի ու հյուպատոսական վարչության պետ Ֆաիգ Բաղիրովի ձերբակալություններից հետո, սպասվում է, որ քննությանը ներագրավվելու են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նախարարի տեղակալներ։

Լրատվամիջոցին հայտնի են դարձել սենսացիոն փաստեր, որոնք բացահայտվել են քրեական գործերում։ Հետաքննությունը բացահայտել է ֆինանսատնտեսական խախտումներ, ինչպես նախարարությունում, այնպես էլ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատներում, ներկայացուցչություններում ու հյուպատոսարաններում։ Ներկայում ֆինանսների նախարարությունը ստուգումներ է անցկացնում՝ պարզելու խախտումների իրական չափերը։ Նախնական տվյալներով՝ միլիոնավոր մանաթներ են յուրացվել։ Մոտ օրերին այս ամենի հետ կապված՝ կներգրավվեն մի քանի դիվանագետներ։ Սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ։

Նախօրեին երկու փոխարտգործնախարարները՝ Ռամիզ Հասանովն ու Նադիր Հուսեյնովը  կանչվել են պետանվտանգության ծառայություն և երկար ժամանակ հարցաքննվել ԱԳՆ-ում տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ։ Քննության արդյունքում մոտ օրերին սպասվում են ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ։

Հասանովը հերքել է այս լուրերը։ Նա նշել է, որ այլ ոլորտ է ղեկավարում և կապ չունի ձերբակալվածների հետ։  Հուսեյնովը աշխատում է փոխնախարարի պաշտոնում 2010թ-ից նոյեմբերի 24-ից։ Նա համակարգում  է Հյուպատոսական բաժինը։ Իսկ ահա Հասանովի եղբայրը՝ Դուրսուն Հասանովը   մի քանի տարի է Վրաստանում Ադրբեջանի դեսպանն է։ ԱԳՆ նախկին խոսնակ Էլհան Պոլուխովն էլ Հասանովի փեսան է։ Նա Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանն է։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանովը քննության տակ են։

Նշենք, որ հուլիսին  Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու ու այլ անօրինական գործողություններ կատարելու համար։

Էմմա Չոբանյան

Կարդացեք նաև՝

Նոր ձերբակալություններ Ադրբեջանի ԱԳՆ-ում․ Էլմար Մամեդյարովը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին լուրերը

Հաջորդը Զաքիր Հասանո՞վն է․ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մնաց իր պաշտոնում․ Զաքիր Հասանովը պաշտոնանկ կարվի՞