Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 471 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 471 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 191 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 5 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12.238 է, 6.516 մարդ առողջացել է, …

