Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի: Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետևողական ջանքերն՝ …

