Արազ Օզբիլիսը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

2012 թվականն էր, Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մրցում էր Կանադայի hավաքականի հետ: Հանդիպման վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները հաղթում էին մրցակցին 1:2 հաշվով, բայց մեր ազգային թիմը 11-մետրանոց հարվածի իրավունք էր ստացել… Ֆուտբոլային երջանկություն, բախտ կամ անվանեք ինչպես կուզեք, բայց շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց նորամուտի խաղում դառնում են գոլի հեղինակ: Նման երջանկությունը վայելեց Արազ Օզբիլիսը, որը մոտեցավ այդ 11-մետրանոց հարվածն իրացնելու և իրացրեց այն հստակ:

Արազ Օզբիլիսը տարիների ընթացքում կայացավ և մնաց Հայաստանի ընտրանու այն ֆուտբոլիստներից, որոնք անվերապահորեն հավատում էին ընտրանուն, նույնիսկ այն պահերին, երբ անտեղի էր այդ հավատը: «Արմենպրեսի» հետ զրույցում Օզբիլիսը հիշեց անցած ճանապարհը, խոսեց ապագայից:

-Արազ  ինչպե՞ս կամ եր՞բ եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով առաջին անգամ: 

–Շատ փոքր էի, այն աստիճանի, որ չեմ հիշում: Գուցե 3 կամ 4 տարեկան էի: Ծնողներս միշտ ասում են, որ ծնված օրից գնդակը միշտ հետս էր: Նույնիսկ 1,5 տարեկանում նկար ունեմ գնդակով կանգնած: Հայրս էր սիրում ֆուտբոլը և շատ էր զբաղվում ինձ հետ:

– Կարիերայի սկզբում եվրոպական ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկում՝«Այաքսում» եք սկսել: Ի՞նչ է տվել ձեզ «Այաքսում» խաղալը, «Այաքսի» ակադեմիայում լինելը:

– Հրաշալի եմ հիշում «Այաքսում» անցկացրած ժամանակս: Այնտեղ հայտնվեցի, երբ ակումբը կազմակերպում էր «Տաղանդի օր» կոչվող մրցույթը, որտեղ 1000 երեխաներից հերթով դուրս են մնում և վերջում միայն մեկ կազմ է մնում: Այդ 1000-ից ես էլ հասա վերջնական կազմին: Այսօրվա պես հիշում եմ, երբ արդեն վերջին օրերն էին, մեզ թուղթ եկավ, որ մնում եմ, և մայրս բացեց այն: Ամեն ինչ, ինչ գիտեմ ֆուտբոլի մասին, «Այաքսում» եմ սովորել: Այդ ակումբն ինձ շատ բան է տվել: 15 տարի այնտեղ եմ խաղացել: «Այաքսի» ակադեմիան լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում:

– Այնուհետև խաղացիք նաև ռուսական առաջնությունում` «Կուբանում», «Սպարտակում»: Ինչո՞վ առանձնացավ Պրեմիեր լիգան:

– «Այաքսից» կամ պարզապես պետք է հեռանայի, կամ վարձավճարով հանդես գայի այլ ակումբում: Որոշեցի այլ ակումբում խաղալ և ընտրեցի «Կուբանը»: Ռուսաստանում ամեն ինչ լավ ընթացք ստացավ, ինձ հաջողվեց տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Իհարկե, տարբերությունը մեծ էր «Այաքսից» «Կուբան» տեղափոխվելիս, քանի որ «Այաքսն» իսկական պրոֆեսիոնալ ակումբ է: Ամեն դեպքում ֆուտբոլ խաղում ենք դաշտում և նույն 11-ը 11-ի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքումԼ