Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես նշել Ձեր նշանակալի ներդրումը Ռուսաստանն ու Հայաստանը կապող բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Համոզված եմ, որ տարբեր …

