Համայնքներում այս ավերակ վիճակը ինչի՞ հետ է կապված․ ընտրություն կատարելու չափանիշների հետ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացի-իշխանություններ հարաբերություններում խորքային փոփոխություններ են պետք։ Քաղաքացին ինքը իր համայնքում պետք է վերահսկողություն սահմանի կատարվող աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական ուղերձը հենց սկզբից եղել է նույնը․ մենք ուզում ենք, որ քաղաքացին կապ տեսնի իր գործողության և իրականության միջև։ Եվ սրա համար մեզ շատ քննադատում են և շատ կքննադատեն։ Բայց հակառակը՝ տոտալիտար մտածելակերպն ա։ Մարդը պետք է տեսնի իր գործողությունը։ Ամեն օր, այսօր առավոտյան ինքը վեր կացավ, ինչ արեց, դրա արտահայտությունը պետք է տեսնի իրականության մեջ։ Եվ սա ամենաշատը արտահայտվում է համայնքներում։ Բա որ համատարած ավերակ է այսօր մեր երկրում, եկեք խոստովանենք․ այսօր այսքան սուբվենցիա արեցինք, բայց իրականում ինչքան անում ենք, այնքան անելու բան կա։ Ճանապարհների վերաբերյալ գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ ենք նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում էր, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք։ Համայնքներում էլ այս ավերակ վիճակն ինչի հետ է կապված, մի պարզ բանի հետ, ընտրություն կատարելու որակի և չափանիշների հետ։ Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ պետք է կապը տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ, նախորդի նախորդ ընտրություններում իր քվերակության հետ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։