Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին մեկնարկ կտա Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթին: Հիմնադրամից հայտնեցին, որ մրցույթը Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի մասն է, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության …

