Ինչ է փորձում կանխել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի զեկույցից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է: Նման պնդում է անում 10 տարի Հայաստանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նա, ի պատասխան Factor.am-ի հարցին, ասաց․ «Տարակուսելի ոչինչ կա, երբ պատերազմող երկրի հետախուզությունը թերանում է»:

Սերժ Սարգսյանի այս բացահայտման ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ հետախուզության թերացման համար Ապրիլյան պատերազմից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց: Միայն ռազմական ակտիվ գործողություններից 20 օր անց Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը, սակայն, 2018 թվականի փետրվարին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի կարգավիճակով գործուղվեց Մոսկվա:

Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով մամուլի ասուլիս հրավիրած Սերժ Սարգսյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ հետախուզության թերացման մասին քաջատեղյակ լինելով՝ որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել: 2016-ի հետախուզության թերացումը, որը Սերժ Սարգսյանը համարում է ոչ դատապարտելի, 100-ից ավելի զոհերի և տարածքային կորուստների պատճառ դարձավ: Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Factor.am-ի այս դիտարկմանը: Միայն ակնարկեց, որ իր որոշմամբ պաշտոնեական հետընթաց ունեցած Արշակ Կարապետյանը հեղափոխությունից հետո ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում:

Հիշեցնենք՝ հետախուզական ծառայության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Նա այդ պաշտոնին է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին։ Ուշագրավ է, որ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տարօրինակ էին համարում Կարապետյանին ռազմական կցորդ նշանակելը: Արդեն 2018 դեկտեմբերին Փաշինյանը, հակառակ Սերժ Սարգսյանի՝ հետախուզության թերացման մասին պնդումների, հայտարարեց․ ապրիլին հետախուզական տվյալների պակաս չի եղել։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում է վատ PR աշխատանքի արդյունք: Ըստ նրա՝ Սարգսյանը հերքում է իր կողմից պաշտպանության նախարար նշանակած Սերյան Օհանյանի՝ 2016-ին արած այն հայտարարությունը, թե հայկական կողմը տեղյակ է եղել հակառակորդի գործողությունից։ Ինքը՝ Սեյրան Օհանյանը, Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հետախուզական աշխատանքին, ասաց․ «ՀՀ զինված ուժերն իր առջև դրված խնդիրները կատարել է, հետախուզական համակարգը գործել է այնպես, ինչպես պետք է գործի: Լայնամասշտաբ գործողությունների մասին մենք տեղեկություններ չենք ունեցել, կեսգիշերին Արցախի հետախուզական ծառայություններն են տեղեկացրել»։

Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հետախուզության թերացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միմյանց հակասող հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել, սակայն շատ նուրբ ակնարկում է, որ այս թերացման համար պարզաբանումներ պետք է ստանալ Արցախից:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հետախուզության ձախողման թիվ մեկ պատասխանատու համարում է հենց Սերժ Սարգսյանին: Հետախուզության թերացման մասին իր հայտարարությամբ, ըստ Գրիգորյանի, Սերժ Սարգսյանն ընդունել իր թերացումը:

«Թերացման համար պատասխանատվություն կրելու խնդիր վաղուց կար»,- նման կարծիք է հայտնում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը և շեշտում, որ պետք է հասկանալ, թե հետախուզության վարչության որ օղակն է թերացել: Ռազմական փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ հայկական հետախուզությունը իմացել է որոշ տեղեկություններ, բայց դրանք ստույգ չեն եղել: Նա սրանով է պայմանավորում օրերս Սերժ Սարգսյանի և Սերյան Օհանյանի՝ 2016-ին արված հակասական հայտարարությունները:

Սերժ Սարգսյանի ասուլիսի ընթացքում հնչած բացահայտումներին հաջորդելու է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը: Հանրությունը, որը քառօրյա պատերազմի պատճառների մասին բազմաթիվ վարկածներ է լսել, այժմ ակնկալում է վերջնական պարզաբանումներ, այդ թվում նաև՝ հետախուզության թերացման ու դրա հետ կապված պատասխանատվության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան